
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել իր դարպասապահներից ոչ մեկին:
Դավիդ Դե Խեայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», իսկ «Բոկա Խունիորսը» փորձում է ձեռք բերել Սերխիո Ռոմերոյին:
«Կարող եմ միայն ասել, որ հույս ունեմ` նրանք երկուսն էլ կմնան: Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ հավասարապես կարևոր են: Չկա ավելի լավ դարպասապահ, քան Դավիդ Դե Խեան է, իսկ Սերխիոն լավագույն փոխարինողն է, իսկական պրոֆեսիոնալ»,-ասել է նա: