Յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր կյանքի համար. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Յուրգեն Կլոպի քննդատությանը:

«Գիտեմ, որ գործընկերներիցս ոմանք կարծում են` նրանք ավելի կարևոր են, քան իրականում կան: Նրանք կարծում են` կարող են խառնվել մարդկանց կյանքի մեջ, սակայն ես այդպիսի մարդ չեմ:

Յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր կյանքի համար, և ոչ մեկի չեմ քննադատում»,-ասել է նա:

Նշենք, որ գերմանացի մասնագետը քննադատել էր «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարին, ով կարիերան շարունակելու համար ընտրել էր Չինաստանը:




Լրահոս