Samsung Galaxy Note 7 հեռախոսները պայթում են մարտկոցների «ոչ ստանդարտ կառուցվածքի» պատճառով: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Streat Journal պարբերականը՝ հղում անելով կորեական ընկերությանը:
Պարբերականը հայտնում է, որ մարտկոցի տարրերի դասավորվածությունը հանգեցնում է տաքացմանը:
Ընդ որում, փորձագետները, ովքեր մասնակցել են հետազոտությանը, ուշադրություն են դարձրել այն բանին, որ մարտկոցի մասը կարող է փչացած լինել արտադրական խոտանի պատճառով: WSJ-ի տվյալներով՝ ընկերության ներկայացուցիչները հաջորդ երկուշաբթի կհրապարակեն հետազոտության արդյունքները:
Samsung Galaxy Note 7 հեռախոսների վաճառքը սկսվել է 2016թ. օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերին հաղորդագրություններ հայտնվեցին սարքի պայթունավտանգ լինելու մասին:
Credit Suisse ներդրումային բանկը «պայթող սմարթֆոնի» վնասը գնահատել է մոտ 17 միլիարդ դոլար: