Որ բջջային հեռախոսներն են նորաձև եղել վերջին 20 տարիներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում: Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգները բավականին առաջ են գնացել: Դեռևս ոչ այնքան վաղ անցյալում բջջային հեռախոսները նոր-նոր սկսեցին գունավոր էկրաններով և տեսախցիկներով համալրվել: Իսկ այսօր նրանց հարմարավետությունն արդեն բավական է, որպեսզի դրանցով ղեկավարվեն տիեզերանավերը:

1996 — Motorola StarTAC.

Motorola StarTAC-ը բջջային հեռախոսներից առաջիններից մեկն էր: Այն ուներ այդ տարիների համեմատ բավականին լավ գործառույթներ:

IM000001.JPG

1997 – Nokia 6110.

Սա առաջին բջջային հեռախոսն էր, որն արդեն ուներ մենյու պատկերներով: Մինչ այդ եղել է միայն տեքստային ձևով:

3_02

1998 – Nokia 5110.

Սա իրական զանգվածային բջջային հեռախոս էր, առաջին հերթին` իր հասանելիության համար, երկրորդ` թվերի մեծ հնարավորություններով:

2_03

1999 – Nokia 3210.

Nokia 3210, որը թողարկվեց 1990-ականներին, դարձավ ոչ պակաս գործածական: Վաճառվեց ավելի քան 160 մլն օրինակ:

2_04

2000 — Nokia 3310.

Ի տարբերություն իր նախորդի` Nokia 3310-ն ավելի քիչ վաճառվեց: Սակայն այդ ժամանակվա համար 126 մլն. օրինակը նույնպես վատ ցուցանիշ չէր:

2_05

2001 – Ericsson T39.

Այս հեռախոսը չդարձավ այդքան մասսայական, ինչպես նաև ռեկորդ չգրանցեց իր վաճառքով: Սակայն առաջինն էր, որում հայտնվեց Bluetooth ծառայությունը:

3_06

2002 – Nokia 7650.

2002թ. տեխնոլոգները առաջընթաց գրանցեցին միանգամից մի քանի ուղղությունով: Առաջին անգամ օգտագործվեցին խոշոր գունավոր էկրաններ և ներկառուցված տեսախցիկներ: Nokia 7650 մեծ ճանաչում ունեցավ հենց այս երկու հնարավորթյունների շնորհիվ:

2_07

2003 – Nokia 1100.

Իր պարզության և հուսալիության շնորհիվ այս մոդելը դարձավ Nokia-ի վաճառքի առաջատարներից: Միայն առաջիկա 5 տարիներին վաճառվել է ավելի քան 200 օրինակ:

2_08

2004 – Motorola RAZR V3.

Nokia 3310-ի հետ մեկտեղ Motorola RAZR V3 դարձավ այսպես կոչված զրոների սկիզբը:Նրա վաճառքը միայն առաջին տարում կազմեց 130 մլն օրնակ:

SONY DSC

2005 – Sony Ericsson K750i.

Հեռախոս, որը դարձավ  բեսթսելեր հեռախոսների ամբողջ շուկայում: Այն զգալիորեն ուժեղացրեց Sony Ericsson ընկերության համբավը` որպես բջջային հեռախոսների արտադրողի:

7_10

2006 – Nokia N73.

Բավականին տարածված մոդել, որը մինչև այժմ էլ որոշ տեղերում օգտագործվում է: Սա առաջին հեռախոսներից էր, որն ուներ 3.2 մեգապիքսել:

8_11

2007 – iPhone.

2007-ին առաջին iPhone-ի թողարկմամբ աշխարհում սկսվեց սմարթֆոնների դարաշրջանը: Առաջին iPhone-ի թողարկումը դարձավ բջջային հեռախոսների ոլորտում իսկական հեղափոխություն: Առաջ եկան սենսորային էկրանները:

8_12

2008 – HTC Dream.

HTC Dream այդքան էլ ճանաչված չէր, սակայն հիշատակման է արժանացել շնորհիվ այն բանի, որ եղել է առաջին հեռախոսը, որը աշխատել է Android համակարգով:

T-Mobile G1 launch event

2009 – iPhone 3GS.

Apple հայտարարությամբ նոր հեռախոսը դարձել է երկու անգամ ավելի արագ իր նախորդից: Կոմերցիոն հաջողությունը գերազանց էր:

5_14

2010 – Nokia 5230.

Տեխնիկական մասով այն բավականին հագեցած էր, վաճառվեց 150 մլն օրինակով:

5_15

2011 – Apple iPhone 4S.

Սա Apple ընկերության առջին հեռախոսն էր, որում սկսվեց օգտագործվել Siri ձայնային ազդանշանը: Այդ ժամանակից սկսած հեռախոսի շատ գործառույթներ սկսեցին ղեկավարվել ձայնի միջոցով:

3_16

2012 – Samsung Galaxy S*

Նախորդ Samsung Galaxy S2 և նոր S3 2012 հիթեր էին: Միայն հեռախոսի 3-րդ տարբերակից վաճառվեց ավելի քան 40 մլն. օրինակ: Այն սիրվեց նաև իր մեծ էկրանի շնորհիվ:

2_17

2013 – Nokia Lumia 1020.

Սմարթֆոն` աննախադեպ լուծումներով, 41 մեգապիքսել տեսախցիկով:

2_18

2014 – iPhone 6 и 6 Plus.

Apple ընկերության նոր արտադրանքները, 2014 74,5 մլն օրինակ վաճառվեց: Առաջին անգամ սրանց մեջ տեղադրվեցին NFC կրիչներ:

iPhone 6 and 6 plus

2015 – Samsung Galaxy S6 edge.

Այս նոր, գերհնարավորություններով լի հեռախոսի վաճառքի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վերջերս է սկսվել դրա վաճառքը: Սակայն Samsung ընկերությունում նշում են, որ Galaxy S6 edge-ի պատվերներն ավելի շատ են, քան` Galaxy S6-ինը:

1_20

2016-ին հայտնվեց նաև նոր Samsung Galaxy S7 edge-ը՝ 3 կողմից ճկված էկրանով:

Հեղինակների խոսքով՝ այս քայլը տեսողականորեն փոքրացնում է սարքը: Դրան է նպաստում նաև «Home» կոճակի և 5,3-դյույմանոց էկրանին 2 սենսորային ստեղնաշարի տեղակայումը: Այն ունի նաև ժամանակակից USB Type-С լար:

1453098939_s7edge_001-600x400




Լրահոս