Ի՞նչ կլինի, եթե Վանաձորում իշխող կուսակցությունն այս տարի էլ պարտություն կրի. մեկնաբանում է Մամիկոն Ասլանյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, համապետական վերջին մի քանի ընտրություններում իշխող կուսակցությունը խայտառակ պարտություն էր կրել Գյումրիում և Վանաձորում:

Վանաձորցիների խոսքով՝ Վանաձորում առկա խնդիրներն ու կառավարության անտարբերությունը` դրանց լուծմանն ուղղված, պայմանավորված էին նաև այս ամենի հետ: Ասել է, թե՝ կառավարությունն ու իշխող կուսակցությունը պատժեցին վանաձորցիներին՝ ընտրություններում իրենց օգտին չքվեարկելու համար:

Իսկ ի՞նչ կլինի ընթացիկ տարում սպասվող պետական ծրագրերի հետ, որոնք նախատեսվում են կյանքի կոչել Վանաձորում, արդյոք մտավախություն չունի՞ քաղաքապետը, որ այս անգամ էլ իշխող կուսակցությունը պարտություն կկրի մարզկենտրոնի ընտրողների շրջանում ու մի շարք ծրագրեր այդպես էլ կյանքի չեն կոչվի:

ArmLur.am-ի այս հարցին ի պատասխան՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համոզմունք հայտնեց, որ Վանաձորը դուրս չի մնա պետական և ոչ մի ծրագրից՝ անկախ ընտրության արդյունքներից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս