ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Խոսրով Խարությունյանը
Հունվարի 24-ին ժամը 11:00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Խոսրով Խարությունյանը:
Թեման՝ Ներքաղաքական զարգացումներ, նախընտրական գործընթացներ:
- Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը
Հունվարի 24-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Ընտրություններին ընդառաջ. կուսակցության դիրքորոշման, առկա գործընթացների և հնարավոր վերադասավորումների մասին:
- «Մեդիա կենտրոն»-ի հյուրն է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. հեռանկարներ եւ մարտահրավերներ» թեմայով մամուլի ասուլիսը:
- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների ևդենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենԿարեն Մանվելյանի ասուլիսը
ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին, ժամը 12.00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների ևդենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենԿարեն Մանվելյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Նախատեսվում է ստեղծել բնության հատուկ պահպանվող նոր տարածքներ: Բանախոսները կներկայացնեն բնության հատուկ պահպանվող տարածքներին, ինչպես նաև նոր ծրագրերին վերաբերող մանրամասներ:
«Նոյյան Տապան».Հայաստանում «Մասրիկ 1» արևային կայանի կառուցումը և պետության կողմից առաջարկվող երաշխիքները
Հունվարի 24-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի ասուլիսը։
Թեման՝ «Հայաստանում առաջին անգամ կառուցվելու է «Մասրիկ 1» արևային կայանը. Կառուցման համար նախատեսվում է ներդրողների մրցույթ. Մանրամասներ ծրագրի վերաբերյալ. կայանի հզորությունը. պահանջվող գումարի չափը. օտարերկրյա փորձառու կազմակերպությունների և տեղական գործընկերների մասնակցությունը. Ֆինանսավորումը և երաշխիքները պետության ու Համաշխարհային բանկի կողմից.տեխնոլոգիական և ինժեներական լուծումները և հեռանկարային ծրագրերը»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ Վահանաձև գեղձի բուժման հնացած ու սխալ մոտեցումներ՝ Հայաստանում.Մասնագետների ահազանգը
***
Հունվարի 24-ին ժամը 14.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ բժիշկ – մասնագետների մասնակցությամբ։
Թեման՝ «Մասնագետներն ահազանգում են. Հայաստանում դեռևս գործում են ժամանակակից բժշկության կողմից խստորեն արգելված վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման հնացած ու սխալ մոտեցումները. Ախտորոշում. Բուժում. Դիտարկումներ. Փաստեր. Վահանաձև գեղձի մասնատման կամ հեռացման թույլատրելի դեպքերը. Բուժման նոր մեթոդները և դրանց արդյունավետությունը»։
Բանախոսներն են.
Ելենա Աղաջանովա – Էնդոկրինոլոգ. Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ
Արամ Բադալյան – Վիրաբույժ – ուռուցքաբան, Վիրաբույժ ՝ գլխի և պարանոցի, Բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ
Արսեն Բալայան – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի ավագ դասախոս. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկ- ռադիոլոգ