«Հայաստան աշխարհ». դեպի հայրենիքը կարոտով լի երգ` հիմնված Մարիամ Խուրշուդյանի ստեղծագործության վրա (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երազներիս  թևերն անվերջ ինձ տանում են հեռու- հեռու՝ Հայաստան աշխարհ…» Ահա’, այսպես է սկսվում Մարիամ Խուրշուդյանի «Հայաստան աշխարհ» բանաստեղծությունը, որի հիման վրա գրվել է հուզական, դեպի հայրենիքը կարոտով լի երգ: Հեղինակը` Մարիամ Խուրշուդյանը, երգը նվիրել է Անի Աթայանին, որն էլ հրաշալի կատարել է այն:

Հիշեցնենք, որ 2016թ.-ին որպես պատանի դաշնակահար` Անին Հայաստանը ներկայացրեց  «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, որն անցկացվեց Մոսկվայի Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անի Աթայանը Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ կատարեց Յոզեֆ Հայդնի «Դաշնամուրի կոնցերտ ռե մաժորը»:

Ստորև ներկայացնում ենք երգի հիման վրա պատրաստված տեսահոլովակը:




Լրահոս