
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի՝ Չինաստանից ստացած աներեւակայելի առաջարկին։
«Ընտրությունը նրանն է։ Չեմ սիրում քննադատել նրանց, ովքեր տեղափոխվում են Չինաստան։ Այնտեղ վճարում են մեծ գումարներ։ Բացի այդ, այդ փորձը կարող է հետաքրքիր լինել։ Կարծում եմ՝ նա դեռ կարող է օգտակար լինել մեր թիմին, սակայն որոշ մակարդակի նվաճումների հասնելուց հետո կարող ես ինքդ որոշել, թե ինչպես շարունակես կարիերադ»,- ասել է նա: