Մբապեն ամենաթանկարժեքն է. Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ՊՍԺ-ի 20-ամյա ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն այս պահին հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

«Մբապեի մասին խոսելիս կարծում եմ պարտադիր չէ մտածել, թե ինչպիսին կլինի նա 5-10 տարի անց: Միայն պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչ անում է հիմա, նա անհավանական է:

Հաշվի առնելով նրա, Ռոնալդուի, Մեսիի, Նեյմարի տարիքը՝ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք խաղացողն է: Այս պահին նրա հավանական տրանսֆերը ամենաթանկը կլինի ֆուտբոլում,-ասել է «Առանձնահատուկը»:




Լրահոս