«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր է փախուստի փորձ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Վերաքննիչ դատարանից ՔԿՀ տեղափոխման ճանապարհին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ալբերտ Գրիգորյանը փախուստի փորձ է կատարել:

Մեր աղբյուրները հայտնում են, որ կալանավորի հետ նույն մեքենայում է գտնվել մեկ այլ կալանավոր եւս, ով հորդորել է փախուստի չդիմել: Սակայն Ալբերտ Գրիգորյանը չի անսացել եւ փորձել է փախչել: Ուղեկցող գումարտակի աշխատակիցներին հաջողվել է բռնել Մայիսի 9 փողոցում:

Նշենք, որ նա 61 խցի կալանավոր է, ում պատժի կրման կարճ ժամանակ է մնացել: Ի դեպ, դեպքից հետո անազատության մեջ գտնվողները քննադատում են կալանավորին՝ նրա քայլը անմտություն համարելով: Բանն այն է, որ Գրիգորյանի պատիժը, ըստ դատապարտյալների, նվազագույնը 3 տարով կավելանա, իսկ չփախչելու դեպքում նա շուտով ազատության մեջ կլիներ:

Նրա հետ նույն մեքենայում է գտնվել դատական նիստից հետո, երբ ուղեկցող գումարտակը նրան տեափոխելիս է եղել քրեակատարոական հիմնարկ, փախուստի փախուստի փորձ է կատարել, ինչը ոստիկանների կողմից կանխվել է:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 31- ամյա Ալբերտ Գրիգորյանը 2016թ օգոստոսի 23-ին առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով արդարացվել է՝ դատապարտվելով 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 տարի ժամկետով:

Սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանաջելով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել երեք տարի ժամկետով ազատազրկման:




Լրահոս