Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին, ժամը 8-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 1/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 18.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի թիվ 30 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 20.00-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 00.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/1 հասցեի դիմաց բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները և «Տոյոտա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 22.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կ. ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Աուդի»-ի և «ՎԱԶ-21214»-ի 2-ական ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի թիվ 13 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վարդենիս-Ճամբարակ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի մարզում՝ Սպանդարյան-Գեղանիստ ճանապարհի 1-ին կմ-ին, իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս