Ինչու են լարվել Կարեն Անդրեասյանի և «Համախմբման» հարաբերությունները. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում տարաձայնություններ են սկսվել. «Համախմբման» վարչության անդամներից նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարություն է տարածել՝ իր անհամաձայնությունը հայտնելով կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Ավելին՝ նա անընդունելի է համարել, որ այդ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը: Չի բացառվում, որ Անդրեասյանի այս բարձրաձայնումը իրականում անձնական նկրտումների հետեւանք լինի:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ նախկին օմբուդսմենի հարաբերությունները «Համախմբման» հետ լարվել են այն բանից հետո, երբ նա պայման է դրել, որ իր անունը համամասնական ցուցակում պետք է լինի Վարդան Օսկանյանից անմիջապես հետո: Բայց քանի որ այդ պայմանը չի ընդունվել, նա սկսել է բարձրաձայնել դժգոհության մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրեասյանը, իհարկե, հերքեց այս լուրերը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է նա տարաձայնությունները նաեւ հրապարակային ներկայացնում, այլ ոչ թե թիմի ներսում, այսպես պատասխանեց. «Բնական է, որ անկյունաքարային խնդիրների ու որոշումների մասին պետք է խոսել հրապարակային եւ շիտակ»:

Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս