ԲՀԿ-ում դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։ Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։

Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ թիվը ռեյտինգային ընտրակարգի դեպքում խիստ անիրատեսական է, բայց գտնվել են նաեւ համաձայնողներ, օրինակ՝ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, էջմիածինցի Հրանտ Մադաթյանը եւ ուրիշներ։ Սակայն այս նշաձողը քչերը կարող են հաղթահարել»։

Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս