Տիգրան Ուրիխանյանի գործերը վատ են. նրա դեմ քրգործ կհարուցվի ՀՔԾ-ում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ բավականին վատացել են «Ալիանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գործերը։ Թեև, նա նախօրեին հավատարմության խոսքեր էր շռայլել Գագիկ Ծառուկյանի հասցեին, որ չի դավաճանել նրան, մշտապես հավատարիմ է մնացել, սակայն հնարավոր է՝ դա էլ չփրկի իրեն։ Հնարավոր է՝ առաջիկայում Ուրիխանյանի դեմ քրգործ հարուցվի ՀՔԾ-ում։

Այդ գործը վերաբերում է shame.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի (Պիզոլինի) ծեծի գործին, որում ներգրավված է նաև Ուրիխանյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործի վերաբերյալ «Ալիանս» կուսակցությունից օրերս հեռացված Սարգիս Հարությունյանը մի շարք ուշագրավ փաստեր է տրամադրել Արտյոմ Խաչատրյանին, իսկ վերջինս՝ իրավապահ մարմիններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս