
Հունվարի 16-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանը Ստեփանակերտի զինհոսպիտալից տեղափոխվել է Երևան՝ Մուրացան հոսպիտալ : Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այսօր Երևան է տեղափոխվել նաև մեկ այլ զինծառայող՝ Ալեքսեյ Ավանեսյանը, ով վնասվածք է ստացել ստորին վերջույթից: Վերջինիս վիճակը նույնպես գնահատվում էր ծայրահեղ ծանր: