Ով է լինելու կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Կանազի հոսպիտալի պետ Սահակ Օհանյանն ազատվելու է իր զբաղեցրած պաշտոնից և նշանակվելու է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ։

Տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը՝  ասելով, որ չի մեկնաբանում։

Ապրիլի 12-ին «Ժողովուրդ » օրաթերթը գրել էր, որ Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել: Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել:




Լրահոս