Վահե Հակոբյանը շարունակվում է ազատվել Խաչատրյանի կադրերից. հերթը հասել է «Գորիսի բժշկական կենտրոն»-ի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզում բժշկական կենտրոնների տնօրենների դեմ վհուկների որս է սկսվել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունվարին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի թեթեւ ձեռքով աշխատանքից ազատվեց Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը:

Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթը հասել է
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սաշիկ Խաչատյանին: Վերջինս, ի դեպ, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է եւ այդ պաշտոնին նշանակվել էր 2015 թվականին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին մարզպետը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային հանձնաժողով, որը ստուգելու է հիվանդանոցի կողմից կատարված գնումները: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նա փորձում է խախտումներ գտնել, որի հիման վրա էլ նախկին մարզպետի ազգականին կազատի աշխատանքից:




Լրահոս