ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կկառուցվի. երկու երկրների հարաբերությունները սրվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ-ում երկրի դեսպան Կառլոս Սադա Սոլանան իր պարտականությունները կկատարի մինչև հունվարի 23-ը: Դրանից հետո նրան կփոխարինի Մեքսիկայի փոխարտգործնախարար Հերոնիմո Գուտիերես Ֆերնանդեսը: Վերջինս հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի զարգացման բանկի կառավարիչը: Գուտիերես Ֆերնանդեսի թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱՄՆ իշխանությունների և Մեքսիկայի սենատի կողմից:

Հիշեցնենք՝ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները փոքր-ինչ սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե մտադիր է պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ պնդելով, թե շինարարության ծախսերի համար վճարելու է Մեքսիկայի կառավարությունը: Մեքսիկայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, թե մտադիր չեն վճարել այդ նախագծի համար:




Լրահոս