Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տեւական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։ Ըստ էության, հեռանալով Հայաստանից՝ Խաչատրյանները ցանկանում են հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Ասում են անգամ, որ վերջերս Խաչատրյանների մտերիմ հարազատներից մեկն էր մահացել, սակայն նրանք չէին եկել ԱՄՆ-ից՝ թաղման արարողություններին մասնակցելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս