![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/01adrianramosdortmundgolgeertvandenwijngaertap-1422602743-2327614.jpg)
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ադրիան Ռամոսը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Գրանադա»: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստն ամռանը կմիանա չինական «Չունցին Լիֆան»-ին, սակայն գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Ռամոսը մասնակցել է 7 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Նա «Բորուսիա» է տեղափոխվել 2014 թվականին: