Որքան է կազմում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է, որ ունի մեկ անհատական բնակելի տուն, 3 հատ «Mitsubishi Pajero IO 1.8», «Mercedes-Benz E 420», «PAZ 672» մակնիշի ավտոմեքենաներ:

Վերջինիս դրամական միջոցները կազմել են 4.5 մլն դրամ, 7000 դոլար եւ 3000 եվրո: Հարությունյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 253 հազար դրամ: Նշենք, որ Աշոտ Հարությունյանը, մինչ փոխնախարար նշանակվելը, զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

 




Լրահոս