Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալները:

Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` ՀՀԿ նախագահի առաջին փոխնախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ մյուս տեղակալներն են` Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:




Լրահոս