Նա զզվելի է. Թրամփը՝ Մադոննայի ելույթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երգչուհի Մադոննայի անպարկեշտ ելույթը Վաշինգտոնում Թրամփի դեմ կանանց երթի ժամանակ, փոխանցում է The Hollywood Reporter-ը:

«Անկեղծ ասած՝ նա զզվելի է»,-այսպես է նրան բնորոշել Թրամփը:

Նրա խոսքով՝ այդ ելույթը խայտառակություն է ԱՄՆ-ի համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մադոննան իր ելույթի ժամանակ մի քանի անպարկեշտ խոսք է ուղղել Թրամփի հասցեին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ եկել է «բռնապետության նոր դարաշրջան, որտեղ վտանգի տակ են ոչ միայն կանայք, այլև բոլոր մարդիկ»: Բացի այդ, նա հավելել է, որ մտածում էր Սպիտակ տունը պայթեցնելու մասին: Ավելի ուշ Մադոննան հայտարարել է, որ իր խոսքերը հանվել են կոնտեքստից:




Լրահոս