Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումները շատ արդյունավետ են. Վիկտոր Դալլաքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին բացի կուսակցական գործիչներից մասնակցում էին նաև դաշինքի անդամները, մասնավորապես «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանը, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը և այլք:

Վիկտոր Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան բազմաթիվ գործիչներ, կուսակցություններ, որոնց հետ բանակցություններ են վարում: Այն հարցին` հնարավոր է միավորվի «Ծառուկյան» դաշինքին, Դալլաքյանը ընդգծեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ վաղուց ունի թե´ անձնական,  թե´ գործնական հարաբերություններ և նրա հետ պարբերաբար հանդիպել է:

«Նա լուրջ անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար: 2003 թվականից մենք ունենք ջերմ հարաբերություններ, պարբերաբար հանդիպում ենք: Մանրամասներ չեմ ներկայացնի,  բայց կարող եմ ասել, որ նրա հետ ունեցած հանդիպումները շատ արդյունավետ են»,-ասաց նա:

Դալլաքյանը նաև նշեց, որ քիչ գործիչներ են  ողջունել Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը և նրանց թվում է եղել նաև ինքը:




Լրահոս