ՏԵՍԱՆՅՈՒԹ. «200 միլիոն դոլարով նախատեսված զենքի մի մասն արդեն Երևանում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարին եւ վերջին ամիսները նշանավորվեցին շատ կարեւոր աշխատանքով՝ հատկապես առաջնագծի տեխնիկական միջոցներով համալրման: Խոսքը վերաբերում է ինչպես դիտարկման սարքերի, այնպես էլ համապատասխան գիշերային օպտիկական հնարավորությունների ստեղծման համար:

Այս համոզմանն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մի մասը, որը նախատեսված էր 200 միլիոնով դոլարով, արդեն գտնվում է Հայաստանում:

Հիշեցնենք՝ Հայաստանը 2016-ին նախատեսում էր Ռուսաստանից 200 միլիոն դոլարի զենք-զինամթերք ձեռք բերել:

«Մի մասը մատակարարված է Զինված ուժերին, դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր ժամանակացույցերի»,- հավելել է Վ. Սարգսյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս