
ՀՀ արդարադատության խորհուրդը մերժել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Թե որն է դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու պատճառը, արդարադատության խորհուրդը չի գաղտնազերծել: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Աիդա Դավթյանը նախկինում արդարադատության խորհրդի կողմից ստացել էր նկատողություն եւ 6 ամիս շարունակ զրկվել աշխատավարձի 25 տոկոսից: