Հայաստանում է Կանզաս նահանգի պատվիրակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

Հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել §Նահանգային գործընկերություն¦ ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև շուրջ մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն հայտնել առավել խորացնել ու զարգացնել փոխգործակցությունը:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը հունարի 28-ին կայցելի §Եռաբլուր¦ զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին և կմասնակցի ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:




Լրահոս