Հարց քաղաքացիներից` ի՞նչ սկզբունքով է սահմանվում գույքահարկի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նոր բնակարան եմ գնել բազմաբնակարան շենքում եւ ուզում եմ իմանալ՝ գույքահարկն ինչ ձեւաչափով պետք է վճարեմ: Այսինքն՝ ի՞նչ սկզբունքով է սահմանվում գույքահարկի չափը:

Նարինե Մովսիսյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ շինությունների հարկման բազա է համարվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը: Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բնակելի նշանակության շինությունների գույքահարկը հաշվարկվում է՝
հարկման բազա հարկի դրույքաչափը
մինչեւ 3 մլն դրամը ներառյալ հարկման բազայի 0 տոկոսը
3 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամը ներառյալ 100 դրամ՝ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը
10 մլն դրամից մինչեւ 20 մլն դրամը ներառյալ 7,100 դրամ՝ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
20 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամը ներառյալ 27,100 դրամ՝ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
30 մլն դրամից մինչեւ 40 մլն դրամը ներառյալ 67,100 դրամ՝ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
40 մլն դրամից ավելի 127,100 դրամ՝ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվում են բազմաբնակարան բնակելի շենքը՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, ինչպես նաեւ՝ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը՝ բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված եւ համարակալված տարածքը:

 




Լրահոս