Կոլումբիայում ֆերմերներին առաջարկում են 350 դոլարի դիմաց հրաժարվել կոկա բույսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայում հայտարարել են կոկայի տերևները ոչնչացնելու մտադրության մասին, որոնց օգնությամբ կոկաին են պատրաստում, փոխանցում է BBC-ն:

Ֆերմերները, որոնք ինքնակամ կհրաժարվեն կոկայից, ամսական 350 դոլար կստանան:

Ֆերմերները նաև կարող են վարկեր և դրամաշնորհներ ստանել, ինչպես նաև տեխնիկական օգնություն այլ մշակաբույսերի, օրինակ՝ մրգերի կամ կակաոյի, աճեցման համար:

Երկրի իշխանությունները նշում են, որ այդ ծրագիրը կանդրադառնա մոտ 50 հազար ընտանիքի:

Կոլումբիայի կառավարությունը նպատակ ունի այս տարի ոչնչացնել 100 հազար հեկտար կոկա: Սակայն իշխանությունները դեռևս չեն որոշել, թե ինչպես դա կիրականացվի:




Լրահոս