
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը կրկին երկարացվել է երկու ամսով: ArmLur.am-ի հետ զրույցում կալանավորի կինը՝ Լիա Պողոսյանը, հայտնեց, որ ամուսնու առողջական վիճակն օր օրի վատանում է, իսկ դատարանի կանխակալ որոշման հրապարակելուց հետո հայտարարել է, որ հացադուլ կհայտարարի:
Լիա Պողոսյանը վստահ է, որ ամուսնու նկատմամբ թշնամություն են անում, քանի որ նա նախկինում քաղաքացիական ակտիվիստ է եղել, մի քանի անգամ մասնակցել է բողոքի երթերի եւ ցույցերի:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան, Տաթև Հարությունյան