Պատեր կառուցելու ժամանակը չէ. Ռոհանին՝ Թրամփի գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ կապված փախստականների և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հետ, փոխանցում է Tasnim գործակալությունը:

«Այսօր ժամանակը չէ ազգերի միջև պատեր կառուցել: Նրանք մոռացե՞լ են, թե ինչպես փլուզվեց Բեռլինյան պատը»,-ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին նշել է, որ նույնիսկ եթե ազգերի միջև պատեր կան, անհրաժեշտ է հեռացնել դրանք:

Իրանի նախագահի խոսքով՝ ոչ ոք այսօր չի կարող դիմակայել գլոբալացմանը:

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ պատ կկառուցվի Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև  կսահմանափակվի փախստականների ներհոսքը:




Լրահոս