
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը 6.2 տոկոսով նվազել է:
Համեմատության համար նշենք, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, աճել է 0.6 տոկոսով, իսկ 2014-ին, 2013-ի համեմատ՝ 0.5 տոկոսով: Ու հիմա էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նման կտրուկ անկումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Ի վերջո, ժամանակին Հայաստանը եղել էլեկտրաէներգիա արտահանող երկիր. դեռ 90-ականներից սկսած՝ Հայաստանն էլեկտրաէներգիա է վաճառել հարեւան Վրաստանին, այնինչ՝ հիմա միանգամայն այլ պատկեր է: