Շաղատ գյուղի մոտակա սարերում ընկերներ են անհետացել. հայտնաբերվել է ընկերներից մեկի դին, մյուսին տեղափոխել են Սիսիանի ԲԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:

Ժամը 08.37-ի դրությամբ հայտնաբերել են 1993 թ. ծնված Ս. Դ.-ի դին:




Լրահոս