Սիսիանում ցրտահարությունից 24-ամյա երիտասարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ երեկ ցրտահարությունից 24-ամյա երիտասարդ է մահացել:

«Հունվարի 29-ին` ժամը 02:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատ, որտեղից էլ` ոստիկանության բաժին, որ Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի շրջակայքում նա իր ընկերոջ հետ մոլորվել է, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության Սիսիանի բաժնի և հրշեջ փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ:

Նույն օրը` ժամը 07:40-ին, Շաղատ գյուղից 1 կմ հեռու գտնվող դաշտերում հայտնաբերվել է ահազանգող քաղաքացին` 1991թ ծնված: Նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ առավոտյան ժամը 8:00-ին Շաղատ գյուղից 2 կմ հեռու գտնվել է ահազանգողի ընկերը` 1993թ. ծնված Ս.Դ-ի դիակը` ցրտահարված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, աշխատանքները շարունակվում են»,-հայտնում են ոստիկանությունից:




Լրահոս