ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Քննությունները տեղի կունենա փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում:
Ռուսաստանի ուսումնական հաստատության ընտրությունը և գրանցումը դիմորդը պետք է իրականացնի համապատասխանաբար www.russia-edu.ru և http://russia.study կայքէջերի միջոցով:
Բոլոր մրցույթներն հաջողությամբ անցած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։