Ներսես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է. պաշտպանը պատրաստվում են ՄԻԵԴ դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի գործով շուրջ 8 ամիս կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը հունվարի 27-ից կրկին հացադուլ և ջրադուլ է հայտարարել:

ArmLur.am-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանի  փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս պահին նա հրաժարվում  է բուժօգնություն ստանալուց. «Հունվարի 27-ին իր նկատմամաբ կալանքը երկարացրին և որպես ծայրահեղ քայլ նա դիմում գրեց ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ սահմանափակեն իր տեսակցությունները, թույլ չտան իրեն այցելեն՝ մայրը, կինը և քույրը: Հասկանալով, որ նախորդ անգամ մայրիկի այցելությունը  մեծ հաշվով ազդեց, որ նա հացադուլը դադարեցնի»:

Ըստ պաշտպանի՝  նրա նկատմամբ խափանման միջոց են կիրառել ապօրինաբար, քանի որ դատավորը մինչև խորհրդարանական սենյակ գնալը հայտնել է. «Դու մնալու ես կալանքի տակ»:

Ներսես Պողոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է գտվում. «Շատ դժվար է քայլում: Խնդիրներ կան ոտքերի, սրտի աշխատանքի, ինչպես նաև երիկամների ցավեր ունի: Պարբերաբար ճնշումն է իջնում»:

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նա մեղադրվում է ՀՀ Քրական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ (կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի ամիս առաջ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս