Իտալական «Միլանը» չինական ակումբներից մեկից սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկային վաճառելու գայթակղիչ առաջարկ է ստացել, սակայն մերժել է այն:
Ինչպես տեղեկացնում է «Calciomercato»-ն, չինական ակումբը պատրաստ էր 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 29 մլն եվրո: Միլանցիները հրաժարվել են վաճառքից, քանի որ չէին հասցնի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը փոխարինող գտնել նրա համար:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում Կուցկան խփել է երկու գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: