Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած կոնսոլիդացիոն բանակցությունները գրեթե ավարտված են: Իսկ, թե ե՞րբ կստորագրեն Գագիկ Ծառուկյանի հետ այս օրերին բանակցություններ վարող քաղաքական ուժերի ղեկավարները` ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիրը, ArmLur.am-ը փորձեց ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:
Վերջինիս խոսքով՝ հստակ օրը դեռ որոշված չէ. «Քննարկումների մեջ է, արդեն պետք է համաձայնեցնենք, բոլոր քաղաքական ուժերի հետ: Այնուհետև համապատասխան հայտարարություն կլինի, երբ օրը որոշվի»:
Լիդա Եղիազարյան