Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-­ի վարկանիշային աղյուսակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ­-ի վարկանիշային աղյուսակում: ՖԻԴԵ-­ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է: Արոնյանն առաջադիմել է նախորդ ամսվա համեմատ և 9-­րդ տեղից բարձրացել 7-­րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Լագրավը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին:




Լրահոս