
Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով բենզին է գնել, սակայն այդ գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման պետական կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԿԳՆ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջները: Այն է՝ բենզինի գնման գործընթացը չի կազմակերպվել միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով: Բացի այս՝ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակը չի ընդլայնվել նրանց միջեւ մրցակցությունը խրախուսելու նպատակով: