ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով՝ «Գավառ» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժ՝ 4 ամիս ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Կարգապահական տույժի հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատանքային խմբի կողմից նախարարի հրամանով իրականացված նոտարական գործունեության ուսումնասիրությունը, որի արդյունքում հայտնաբերվել են օրենքի և իրավական այլ ակտերի խախտման հատկանիշներ: