Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Պորտուգալացին նշել է, որ Մխիթարյանն այժմ գերազանցում է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարսիալին և հայ ֆուտբոլիստին պահեստայինների նստարանին թողնելու պատճառ չկա:
«Մխիթարյանի դիրքում մենք շատ հնարավորություններ ունենք: Ցանկանում եք, որ ես նրան պահեստայինների նստարանին թողնեմ «Ուիգանի» դեմ մրցավեճում ցուցադրած լավ խաղից հետո՞: Ես չեմ կարող: Ես պետք է արդար լինեմ նրանց հետ: Մխիթարյանը պետք է խաղա «Հալ Սիթիի» դեմ խաղում, դա պարզ է», -ասել է նա: