Արթուր Բաղդասարյանը Սեյրան Օհանյանին հանդիպման է հրավիրել, ապա հայտարարել, որ վախենում է պատժից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում դեռևս պահպանվում է անորոշությունը: Վերջնական տեսքի չեն բերվել դաշինքները և հայտնի չէ, թե ով ում հետ կգնա: Փոխարենը հայտնի է, թե ով ում չի միանա:

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ» անվանափոխված կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մոտ մեկ ամիս փորձել է հանդիպել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի վերջո, այդ հանդիպումը կայացել է, և քննարկվել է ընտրություններին մասնակցելու այն տարբերակը, ըստ որի՝ Բաղդասարյանը պետք է մաս կազմի Օհանյանի գլխավորելիք դաշինքում:

Քննարկումները, սակայն, արդյունք չեն տվել, քանզի Ա. Բաղդասարյանը հասկացրել է, որ եթե ինքը միանա Օհանյանի դաշինքին, ապա Սերժ Սարգսյանը «Հայկական վերածնունդին»-ին կպատժի:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանի հետ, ով լուրը աբսուրդ որակեց: Իսկ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը պատասխանեց, թե կոռեկտ չի համարում բանակցությունների ընթացքից որեւէ բան ասել:




Լրահոս