
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է 50 մլն եվրո առաջարկել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսի համար,- տեղեկացնում է «Football Espana»-ն:
Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դորտմունդցիների հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ամռանը հեռանա թիմից: Ուիլյամսի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո:
«Աթլետիկի» կազմում անցկացրած 89 խաղում 22-ամյա ֆուտբոլիստը խփել է 20 գոլ: