Ավտոմեքենան ընկել է ձորը. մեքենայում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին, ժամը 20.21-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վթարված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.07-ին, մարվել՝ 21.10-ին:

Այրվել է Audi A6 մակնիշի (վարորդ՝ Ժ. Հ.) 01 AA 001 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Վարորդը տեղափոխվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս