Կարեն Կարապետյանն արդյունավետ աշխատանք մաղթեց Արամայիս Գրիգորյանին. նա նշանակվեց Արարատի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու հարցը:

Քիչ առաջ Կառավարության նիստում որոշում կայացվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, իսկ մեկ այլ որոշմամբ էլ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց այդ պաշտոնում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Գրիգորյանին ասաց, արդյո՞ք հարցեր ունի և պատասխան չստանալով նրան արդյունավետ աշխատանք մաղթեց:

Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը նախկինում ևս զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը, և այժմ վերադառնում է նախկին աշխատանքին:




Լրահոս