03.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Զարգացումները Մերձավոր Արևելքում. առնչությունները մեր օրակարգի հետ» թեմայով

Փետրվարի 3–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Զարգացումները Մերձավոր Արևելքում. առնչությունները մեր օրակարգի հետ» թեմայով։

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ու դրա ազդեցությունը Հայաստանի տարբեր գործընթացների վրա։

Ասուլիսի բանախոսներն են.

– «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը,

– ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

  • «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի փակման արարողություն

Փետրվարի 3-ին` ժամը 13.45-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի կունենա «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը:

Ներկա կլինեն ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Մինչ մրցանակաբաշխությունը` ժամը 12.00-ից տեղի կունենան վոլեյբոլի եզրափակիչ խաղերը:  Տեղեկացնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անցկացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը շախմատի մրցաշարով մեկնարկել է հունվարի 27-ին: Խաղերին այս տարի մասնակցել են հայաստանյան 10 բուհերի թիմեր, առաջնություններ են անցկացվել 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս):

  • Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը

Փետրվարի 3-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական գործընթացների և Համերաշխություն կուսակցության դիրքորոշման մասին:

  • «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն է «Ալյանս» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը

Փետրվարի 3-ին, ժամը` 13:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն է «Ալյանս» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Թեմա. Ներքաղաքական զարգացումներ, ինչպես նաեւ ասուլիսին «Ալյանս» կուսակցության հիմնադիր, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կհայտարարի, թե որ դաշինքով է մասնակցելու ընտրություններին:

  • Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանող Ընդդեմ իրավական կամայականության հ/կ փաստաբան Արա Ղարագյոզյանը

Փետրվարի 3-ին ժամը 12 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանող Ընդդեմ իրավական կամայականության հ/կ փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Թեման՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դրսևորվող վերաբերմունք, դատական գործի ընթացք:

ՀԱՆԴԻՊՈՒՄ

  • Տեղի կունենա ՀՀ կրթության ևգիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՀԳՄ նախագահության անդամների հետ

Փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի գրողների միությունում / հասցե՝ Երևան, Բաղրամյան 3/ տեղի կունենա ՀՀ կրթության ևգիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՀԳՄ նախագահության անդամների հետ: Քննարկվելու են «Գրականության» և «Մայրենիլեզվի» դասագրքերի հրատարակմանն առնչվող հարցեր:




Լրահոս