
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Հալ Սիթիի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո կարծիքն է հայտնել հանդիպման մասին:
«Մրցակցի դարպասապահ լավ գործեց: Միգուցե, մենք պետք է ավելի շատ վերահսկեինք գնդակը: «Հալն» ԱՊԼ-ից դուրս չմնալու համար է պայքարում, ուստի չեմ կարող մեղադրել և քննադատել այդ թիմին նման ֆուտբոլի համար: Եթե դուք ֆուտբոլից չեք հասկանում, մի վերցրեք խոսափողը և հարցեր մի տվեք ինձ»,- ասել է նա: