«Ես բավականին ուշ եմ ստացել որոշումը». դատարանները մոլորեցնո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 10-ին «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղազարյանը տեղեկացրեց, որ վարչական դատարանը գործը վարույթ չի ընդունել, հայցադիմումի ընդունումը մերժել է պատճառաբանությամբ, որ իրենց ընդատյա չէ:

«Դեկտեմբերի 17-ին էր, երբ ես հայցադիմումը ներկայացրել էի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, բավականին ուշ՝ հունվարի 13-ին, ես նոր ստացել եմ որոշումը, որ դա ընդատյա է վարչական դատարանին,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Ղազարյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով,- տեսեք՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ասում է՝ ընդատյա է, վարչական դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելը մերժում է, ես դիմում եմ վարչական դատարան, դատավոր Աղասի Դարբինյանը մերժում է հայցադիմումի ընդունումը՝ նշելով, որ ընդատյա չէ վարչական դատարանին»:




Լրահոս