Որ արժանիքի համար նախկին քաղաքապետի որդին նշանակվեց ՀՀ Վարչական դատարանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվեց Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սերգեյ Դարբինյանի որդին է: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դարբինյանից հասկանալ, թե իր որ արժանիքի համար իրեն նշանակեցին ՀՀ Վարչական դատարանի նախագահ, սակայն լսելով հարցը, նա խուսափեց պատասխանելուց` մեկնաբանելով, որ շատ զբաղված է: Ավելի ուշ կրկին վերջինիս նույն հարցով անհանգստացրինք, սակայն դատարանի նախագահը զբաղված էր ու էլի զբաղված:

Նկատենք, որ վարչական դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում, եւ Դարբինյանը նրանցից մեկն է: Մեկ փաստ էլ. նրա կենսագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ Դարբինյանը չի ծառայել Հայոց բանակում:




Լրահոս